Աշխարհ

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել Մակրոնի այցի ժամանակ

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել Մակրոնի այցի ժամանակ

Դամասկոսի կենտրոնում հուլիսի 7-ի առավոտյան տեղի ունեցած պայթյունների մասին հաղորդագրություններից հետո Ելիսեյան պալատը հայտարարել է, որ այնտեղ գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անվտանգ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Անվտանգության աղբյուրը BBC-ին հայտնել է, որ գործի է դրվել երկու պայթուցիկ սարք, մի քանի մարդ վիրավորվել է։

Սիրիայի մայրաքաղաքում պայթյունի մասին հաղորդագրություններից հետո սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում և լուսանկարներում երևում են ծուխ և բոց, որոնք բարձրանում են Դամասկոսի հյուրանոցի մոտ գտնվող մեքենայից։

Սիրիայից հետո Մակրոնը պատրաստվում է մեկնել Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Ելիսեյան պալատի տվյալներով՝ նախագահի այցը «շարունակվում է ըստ նախատեսվածի»։

Այս հաղորդագրություններին զուգընթաց Սիրիայի պետական SANA​ գործակալությունը հայտնել է, որ երկրի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ողջունել է Մակրոնին նախագահական պալատում։ Մակրոնին ուղեկցում է ներդրողների և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակություն։

Մակրոնը ԵՄ առաջին ղեկավարն է, որ Սիրիա է այցելում 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում