Իրան

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավերի. Axios

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավերի. Axios

Իրանցի զինվորականները հուլիսի 6-ի երեկոյան առնվազն երկու հրթիռ են արձակել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Ըստ հրապարակման՝ Թեհրանի հարվածները սպառնում են խախտել հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը համաձայնել է դադարեցնել հարձակումները Հորմուզի նեղուցում։

Axios-ը կանխատեսում է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, պատասխան հարվածներ կհասցնի իրանական թիրախներին։

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը (UKMTO) հայտնել է, որ հուլիսի 6-ին Հորմուզի նեղուցով՝ Օմանի ափերի երկայնքով դեպի հարավ ուղևորվող լցանավը անհայտ արկի հարվածի է ենթարկվել, ինչը հրդեհ է առաջացրել։ Տուժածներ չկան։

Axios-ի աղբյուրների համաձայն՝ իրանական հրթիռը հարվածել է նաև երկրորդ առևտրային նավի։ Երկու նավերն էլ զգալի վնասներ են կրել, սակայն զոհեր չկան։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում