Մարզեր

Գավառի պետական համալսարանը ճանապարհել է շրջանավարտների 29-րդ սերնդին

2 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանը ճանապարհել է շրջանավարտների 29-րդ սերնդին

Գավառի պետական համալսարանում կայացել է 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԳՊՀ լրատվության և արտաքին կապերի բաժնից,  համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհել է շրջանավարտների 29-րդ սերնդին՝ 210 բակալավրի և մագիստրոսի, ովքեր համալրել են ԳՊՀ ինը հազարից ավելի շրջանավարտների շարքերը։

Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհավորել է շրջանավարտներին և նրանց ծնողներին, շնորհակալություն հայտնել Գավառի պետական համալսարանի դասախոսներին, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներին և բոլոր բարերարներին։

Ավանդույթի համաձայն՝ հնչել է ԳՊՀ մագիստրոսի երդումը, որից հետո շրջանավարտներն իրենց երախտագիտությունն են հայտնել սիրելի կրթօջախին, նրա հիմնադիրներին ու պրոֆեսորադասախոսական անձնակազմին:

Դիպլոմների շնորհման արարողությունն ուղեկցվել է  շրջանավարտների հաջողությունների մասին պատմող տեսանյութերով, եվրոպական գործընկեր բուհերում սովորող ԳՊՀ ուսանողների առցանց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Գեղեցիկ պարային, երաժշտական կատարումներով միջոցառմանը մասնակցել են Գավառի արվեստի դպրոցի սաները, դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Խաչատրյանը, նույն դպրոցի սան Հայրապետ Հայրապետյանը, ջութակահար Էլեն Շհոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում