Մակրոնը ժամանել է Սիրիա

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա՝ դառնալով արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որն այդ երկիր է այցելում 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրիական SANA գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնին դիմավորել է երկրի արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին։ Նախատեսվում է հանդիպում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, նաև կլոր սեղանի քննարկում պատվիրակությունների հետ։

Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա։

Հուլիսի 6-ի երեկոյան Դամասկոս ժամանելուն պես Մակրոնը գրառում է արել X սոցիալական հարթակում:

«Ես եկել եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը սիրիացի ժողովրդին։ Հանուն ինքնիշխան Սիրիայի, որը միավորված է իր բազմազանության մեջ և խաղաղության մեջ է հարևանների հետ։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր գլուխ», - նշել է նա։

Մակրոնի այցին ընդառաջ Ահմեդ աշ-Շարաան ֆրանսիական BFMTV-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի նախագահի այցը Սիրիա կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում և արտացոլում է Ֆրանսիայի երկարատև աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կառուցողական դեր է կատարել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։

Հայերեն English Français Русский

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն