Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերին պաշտոնական այցով կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

«Նախագահ Ծինփինը այստեղ կժամանի սեպտեմբերի վերջին՝ կարծում եմ՝ 24-ին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։

Թրամփը մայիսի 13-ից 15-ը պետական ​​այցով Չինաստանում է եղել, որտեղ բանակցություններ է վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք G20-ի շրջանակում տեղի ունենալիք շփումներից բացի, նոյեմբերին Չինաստանում կայանալիք APEC-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսված է հանդիպում Չինաստանի ղեկավարի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում