Մարզեր

Հունիսին Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 61 միավոր ինքնակամ կառույց

1 րոպեի ընթերցում

Հունիսին Սևանի ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է 61 միավոր ինքնակամ կառույց

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և գործընկեր կառույցների համատեղ և համակարգված աշխատանքի արդյունքում հունիսին Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ներքև գտնվող տարածքներում իրականացվել են ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Աևան ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատակազմից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում միայն հունիսին ապամոնտաժվել է 61 միավոր ինքնակամ կառուցված շենք-շինություն և հենապատ։

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է 174 միավոր ինքնակամ կառուցված շենք-շինություն և հենապատ։

Ընդհանուր առմամբ, 2025-2026 թվականների ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապամոնտաժվել է 235 միավոր ինքնակամ կառուցված շենք-շինություն և հենապատ։

Միաժամանակ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրինությունը տեղեկացնում և հորդորում է բոլոր այն վարձակալներին, որոնց կողմից օգտագործվող տարածքներում առկա են 1905 մետր բացարձակ նիշից ներքև կառուցված ինքնակամ շինություններ, հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել դրանց կամավոր ապամոնտաժումը՝ խուսափելով օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում