Մարզեր

Մարտունիի նորակառույց ջերմոցների բերքը տրամադրվելու է մանկապարտեզներին

2 րոպեի ընթերցում

Մարտունիի նորակառույց ջերմոցների բերքը տրամադրվելու է մանկապարտեզներին

Գեղարքունիքի մարզի Մարտունիի համայնքապետարանի գործընկերությամբ՝ «Armenia Tree Project» բարեգործական կազմակերպությունը՝ Ջուդիթ Սարյանի, Վիկտոր Զարուգյանի ու նրանց ընտանիքի մեծահոգի աջակցությամբ, ինչպես նաև «Democracy Today» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տարածքում կառուցել է երկու ջերմոց ՝ յուրաքանչյուրը 117 քմ մակերեսով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, թեև ջերմոցների պաշտոնական բացումը տեղի է ունեցել դեռևս 2025 թվականի վերջին, սակայն այժմ կատարվում է առաջին բերքահավաքը, որին մասնակցել են նաև մանկապարտեզների սաները։

«Նախագծի նպատակն է ոչ միայն թարմ բանջարեղենով ապահովել երեխաներին, այլև հենց կրթության հիմքերից սերմանել գիտակցություն, թե ինչպես է ստեղծվում սնունդը։

Իսկ այսօր տեղի ունեցավ այս տարվա անդրանիկ բերքահավաքը։ Վարունգի առաջին բերքը հավաքելու այս տոնական իրադարձությանը մասնակցեցին բարեգործական կազմակերպության, Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքի մանկապարտեզների ներկայացուցիչներ, ինչպես նաև հենց իրենք՝ մանկապարտեզների փոքրիկ սաները։ Էկոլոգիապես մաքուր բերքը նախատեսված է համայնքի մանկապարտեզների համար, որպեսզի երեխաները ստանան թարմ, օգտակար և վիտամիններով հարուստ սնունդ»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում