Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի
1 րոպեի ընթերցում
Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։
«Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի»,-տեղեկացնում են դեպարտամենտից։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 11-ին ժամը 19։26-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, 3 ավտոմեքենա վնասվել էր։
Երթևեկությունը կազմակերպվում էր հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։