Մարզեր

Դդմաշենում ասֆալտապատվում է 4 փողոց

1 րոպեի ընթերցում

Դդմաշենում ասֆալտապատվում է 4 փողոց

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 4 փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշենի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 98 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ճանապարհների երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 7700 քմ մակերեսով,  մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում