Ռուսաստան

Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները

Չինաստանը հերքել է տեղեկություններն այն մասին, թե չինական բանակը իր տարածքում մարզել է ռուս զինվորներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Global Times-ը, Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը հուլիսի 6-ի ճեպազրույցում հայտարարել է, որ այդ տեղեկություններն անհիմն են և հորինվում են բացառապես Չինաստանին զրպարտելու համար։

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ուկրաինական պատերազմի հարցում Չինաստանը մշտապես օբյեկտիվ և անաչառ դիրքորոշում է ունեցել, հավատարիմ է մնացել ճգնաժամի քաղաքական կարգավորմանը և շարունակել է խրախուսել խաղաղ բանակցությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում