Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից լաբորատոր հաստատված մահվան դեպքերի թիվը հասել է 506-ի՝ մեկ օրում ավելանալով 14-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԿԴՀ Կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերով նախարարությունը:

Ախտահարվածների թիվը կազմում է 1 561 (33-ով ավելի, քան նախորդ օրը): Մահացության ցուցանիշը 32,4% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում հսկման տակ է 628 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է էբոլայով հիվանդության  33 նոր լաբորատոր հաստատված դեպք: Լիովին ապաքինվել է 253 մարդ:

Շփումների հսկման ցուցանիշը հասել է 81,6%-ի: Ավելի քան 10 հազար մարդ, որոնք ֆիզիկական շփում են ունեցել էբոլայով հիվանդացածների հետ, գտնվում են մեկուսարաններում: Վիրուսի համար ինկուբացիոն շրջանը 21 օր է:

Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում: Էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար