ՍԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

4 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների առջև ստանձնված ժողովրդավարական պետականության կերտման հանձնառությունը։Սահմանադրությունը յուրաքանչյուր ժողովրդի՝ իր սեփական ապագայի նկատմամբ հավաքական իրավաքաղաքական պատկերացումների, նպատակների, իղձերի իրավական մարմնավորումն է: Այն մեր ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիր է, որը քարտեզագրում է հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի կամ պաշտոնատար անձի իրավաչափ վարքագծի շրջանակները և դրանով իսկ երաշխավորում մեզանից յուրաքանչյուրի ազատությունն իրագործելու սահմանադրական շրջանակները:Սահմանադրության ուժը պայմանավորված է նաև նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով։ Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը դառնում է վարքագծի, հանրային որոշումների և դատական պաշտպանության իրական չափանիշ, այն վերածվում է պետության կայունության, իրավական կանխատեսելիության և հանրային համերաշխության ամուր հենասյան։Սահմանադրական մշակույթը ոչ միայն ձևավորվում է դատարանների որոշումներով կամ պետական մարմինների գործունեությամբ, այլև դառնում է ապրող իրողություն նաև քաղաքացիների իրավագիտակցությամբ, իրավաբանների մասնագիտական բարեխղճությամբ, կրթական հաստատությունների աշխատանքով և հանրային երկխոսության որակով։

Սիրելի՛ հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պետականության ամենախոսուն և ամենավառ դրսևորումներն են: ՀՀ դրոշի, օրհներգի և զինանշանի միջոցով են մեր պետությունն ու պետականությունը դառնում առավել տեսանելի, լսելի և ընկալելի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ միջազգային հանրության առջև։ Դրանց նկատմամբ հարգանքի և հոգատարության աստիճանն ուղիղ համեմատական է պետության ու պետականության նկատմամբ հասարակության վերաբերմունքին։ Որքան բարձր է այդ հարգանքը, այնքան ավելի ամուր է պետականության արժեքի գիտակցումը։Հուլիսի 5-ը հրաշալի առիթ է գնահատելու մեր անցած ճանապարհը և փաստելու, որ սահմանադրական պետության կառուցման ճանապարհը բարդ է և անվերջանալի, քանզի չկա այն կետը, որին հասնելուց հետո այլևս անելիքներ չլինեն։ Այն մշտական և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հաստատուն նվիրվածություն արդարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և հանրային վստահության ամրապնդմանը։ Վերստին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, անվտանգություն, համերաշխություն և կայուն զարգացում։ Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշ։

Շնորհավո՜ր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը:

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»:

Հայերեն Русский

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը

Աշտարակ քաղաքի շինանյութի խանութներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել և մարվել է

Երևանում կայացավ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» մեկնարկային միջոցառումը

Սոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA

Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

ԱրարատԲանկը, GGF-ը և EFSE-ն ընդլայնում են համագործակցությունը՝ ՄՓՄՁ ու կանաչ ֆինանսավորումը խթանելու նպատակով

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները