Իրավունք

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել , որի նպատակն է իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակ ստեղծելը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանը։ 

Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի՝ Աստանա կատարած այցի շրջանակներում։ Նշվում է, որ ՀՀ ՍԴ նախագահը Ղազախստան է այցելել այդ երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովայի հրավերով։ 

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանների նախագահները։ 

Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրներում սահմանադրական իրավունքի և դրա գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ ձգտելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։

Կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հուշագրով նախանշված դրույթները գործնականում կիրականացվեն՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ղազախական արդյունավետ համագործակցության գրավական։

Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովան նշել է, որ իրենց համար շատ հետաքրքիր է սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկան՝ համոզմունք հայտնելով, որ հուշագրի ստորագրումը կարևոր հիմք  է երկու երկրների բարձր դատարանների միջև հարաբերությունների առավել զարգացման համար։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն  ընդյալնել նաև երկու երկրների սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։  

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում