Հայաստան

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հուլիսի 4-ին ժամը 02։27-ին ահազանգ է ստացել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի Զարթոնքի փողոցի 1-ին նրբանցում գտնվող տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել է փայտաշեն տնակը՝ գույքով:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում