Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլա տենդով վարակման լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 54-ով՝ հասնելով 1460-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարության տեղեկագիրը:

Էբոլայից մահացածների թիվը հասել է 447-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 9-ով: Մահացության ցուցանիշը 30,6% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում գտնվում է 595 հիվանդ: Լիովին ապաքինվել է 213 մարդ: Շփումների հսկման մակարդակը հասել է 82,7%-ի:

Կոնգոյի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ հուլիսի 2-ին սկսել են էբոլա վիրուսի բունդիբուջիո տարատեսակի դեմ բժշկության պատմության մեջ առաջին դեղերի կլինիկական փորձարկումները։ Հենց այս տարատեսակն է ներկայիս բռնկման պատճառը: Փորձարկվում են երեք հակավիրուսային դեղամիջոցներ: Դրանք պատվաստանյութեր չեն և նախատեսված են օրգանիզմում վիրուսի ուղղակի ճնշման և ոչնչացման համար:

Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում և Ուգանդայում: Բռնկման էպիկենտրոնը գտնվում է Կոնգոյի Իտուրիի նահանգում:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար