Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը լքում է ներկայիս պաշտոնը:

«Իմ առաջնահերթությունը միշտ եղել է թիմի հաջողությունը: Նման դառը հիասթափությունից հետո նրանք արժանի են նորից սկսելու հնարավորության: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին, աջակցության թիմին և ֆեդերացիայում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ, հատկապես այն խաղացողներին, որոնց հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել: Հատուկ շնորհակալություն նաև երկրպագուներին:  Ես իսկապես ցավում եմ, որ մենք հիասթափեցրինք ձեզ և չկարողացանք ձեզ ավելի հիշարժան ֆուտբոլային երեկոներ նվիրել այս աշխարհի առաջնությունում: Դուք ավելիին էիք արժանի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նագելսմանի խոսքը մեջբերում է գերմանական ֆուտբոլային միությունը (DFB):

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/32 եզրափակչում Գերմանիայի հավաքականը պարտվեց Պարագվային (1:1, 3: 4՝ 11մ):

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր կային, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի  և անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականը գլխավորելու հեռանկարով: Մարզչական գործունեությունից դադար վերցրած Կլոպը դեմ չէր լինի վերադառնալ աշխատանքի, եթե գերմանական ֆուտբոլային միությունը հրավիրեր նրան:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար