ԱԺ-ն ընդունել է ընտրելու իրավունքի նոր պահանջներ սահմանող նախագիծը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։

Ղազարյանը հայտնել է, որ փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա։

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում առաջարկվում է սահմանել, որ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեն և քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն դեպքերը, որոնք չեն հաշվարկվի որպես Հայաստանի Հանրապետությունից բացակայություն։ Դրանք վերաբերում են հանրային ծառայության մեջ գտնվող անձանց՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելուն, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ նրա հետ արտերկրում բնակվելուն, ինչպես նաև արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությանը։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում են նաև ընտրողների ցուցակների ձևավորմանն ու վարմանը վերաբերող այլ փոփոխություններ։

Հայերեն English Русский

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է

Սանդուն հայտարարել է, որ Մոլդովայի կառավարությունը պետք է երկիրը հաջողությամբ առաջնորդի դեպի ԵՄ. Moldpres

ՀՀ վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ Նազարյան

ՀՊՏՀ-ում ներկայացվեցին «Էրազմուս+» ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերը

2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ

Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը․ ներկա է վարչապետ Փաշինյանը

Բուլղարիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է հազվագյուտ բժշկական գործիք. BTA

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը