Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկում Հայաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Հայաստան է ուղարկվում 14 վագոն ցորեն՝ 976 տոննա քաշով։
Մինչ այս պահը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ավելի քան 35 հազար տոննա ցորեն, շուրջ 8 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։
Գործակալությունը նաև հաղորդում է, որ այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, շուրջ 5 հազար տոննա բենզին։
Կարդացեք հոդվածը` Español