Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների խնդրի լուծումը կապում է հանրային տրանսպորտի բարելավման հետ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Երևանի խցանումների պատճառներից է համարում վերջին տարիներին Հայաստանում ավտոմեքենաների թվի կտրուկ աճը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ավտոմեքենաների թվի աճը պայմանավորված է նաև մարդկանց բարեկեցության բարձրացմամբ։

«Երևանում խցանումներ են, որովհետև վերջին տարիներին ավտոմեքենաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է։ Ինչո՞ւ է աճել, որովհետև մարդկանց բարեկեցությունը նույնպես աճել է»,- ասաց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ կան հաշվարկներ, որոնց համաձայն՝ վերջին տասը տարում Հայաստանում ավտոմեքենաների թիվը գրեթե կրկնապատկվել է։

Ռուբինյանն ընդգծեց, որ դա բնական գործընթաց է, սակայն այն առաջացնում է խնդիրներ, այդ թվում՝ խցանումներ։

Նա հիշեցրեց, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի այդ խնդիրներով։

Անդրադառնալով քաղաքում իրականացվող վերանորոգման աշխատանքներին՝ Ռուբինյանը նշեց, որ դրանք ևս որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն անհրաժեշտ են։

«Վերանորոգումները պետք է լինեն, և բնականաբար, դրանք ինչ-որ անհարմարություն են բերում։ Պետք է այդ անհարմարություններին դիմանալ»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ խցանումների խնդիրը չի սահմանափակվում միայն վերանորոգումներով, և անհրաժեշտ են համակարգային լուծումներ։

Ռուբինյանը նշեց, որ լուծումների թվում են հանրային տրանսպորտի համակարգի բարելավումը, շարժակազմերի ավելացումը, ինչպես նաև գոտիավորման անհրաժեշտությունը։

«Այս խնդիրը կա, ես չեմ ժխտում»,- ընդգծեց Ռուբինյանը։

Հայերեն

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը