Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում ասել է, որ շնորհավորել է ձեռնարկատեր Իլոն Մասկին տրիլիոնատեր դառնալու կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Թրամփը նշել է, որ չի զրուցել Մասկի հետ, սակայն երկտող է ուղարկել։

«Ես նրան գրել եմ. «Շնորհավորում եմ, շատ լավ է»», - ասել է Թրամփը։

Նա նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Մասկի հետ, սակայն իրենց միջև տարաձայնություններ են եղել, քանի որ վարչակազմը մերժել է նախաձեռնությունը, որով պետք է բոլոր ամերիկացիներին պարտադրվեր անցնել էլեկտրական մեքենաների։

«Իլոնը դրանից ոգևորված չէր։ Եվ ես կարող եմ հասկանալ դա։ Բայց նա լավ է», - ասել է Թրամփը։

Մասկը, որ աշխարհի ամենահարուստ մարդն է, տրիլիոնատեր էր դարձել հունիսի 12-ին իր SpaceX ավիատիեզերական ընկերության հրապարակային առաջարկի (IPO, Initial Public Offering) շնորհիվ, որի արդյունքում վաճառքի էր հանվել 555,6 միլիոն բաժնետոմս, և ընկերության արժեքը գնահատվել էր 2 տրիլիոն դոլար։

Սակայն հունիսի 24-ին Մասկը զրկվեց տրիլիոնատիրոջ կարգավիճակից SpaceX-ի բաժնետոմսերի գնի անկման պատճառով։ Իրական ժամանակում թարմացվող Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի վերջին տվյալներով՝ Մասկի զուտ կարողությունը հուլիսի 3-ի դրությամբ կազմում է 992 միլիարդ դոլար։

Forbes ամսագրի տվյալներով՝ Մասկի զուտ կարողությունը 2025 թվականին կազմել է 342 միլիարդ դոլար՝ 2024 թվականի 195 միլիարդ դոլարի համեմատ։

Միացյալ Նահանգներ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից

Հայերեն العربية English Русский

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանը սկսում է համագործակցություն SatisfAI-ի հետ. քաղաքային ծառայություններում կներդրվի արհեստական բանականություն

Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը մասնակցել է Վետերանների ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 3 ծանրորդ

ՊԵԿ-ը որոշ ապրանքատեսակների համար իրականացնում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր

Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ

Չինաստանի և ՌԴ-ի հետ միջուկային սպառազինությունների սահմանափակման շուրջ համաձայնության հասնելը դժվար կլինի. Թրամփ