Պատգամավորներն առաջարկում են ընտրելու իրավունքի համար սահմանել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանում փաստացի 1 տարի բնակվելու պահանջ

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Ընտրական օրենսգրքում և Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։

Ղազարյանը հայտնել է, որ փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկների հիման վրա։

«Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում առաջարկվում է սահմանել, որ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն 6 ամսվա հաշվառում ունեն և քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են 366 և ավելի օր»,- ասել է նա։

Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել այն դեպքերը, որոնք չեն հաշվարկվի որպես Հայաստանի Հանրապետությունից բացակայություն։ Դրանք վերաբերում են հանրային ծառայության մեջ գտնվող անձանց՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելուն, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի՝ նրա հետ արտերկրում բնակվելուն, ինչպես նաև արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությանը։

Օրենսդրական փաթեթով առաջարկվում են նաև ընտրողների ցուցակների ձևավորմանն ու վարմանը վերաբերող այլ փոփոխություններ։

Հայերեն English

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած