Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար բոլոր առևտրային նավերը պետք է հետևեն Իրանի նախանշած երթուղուն, հակառակ դեպքում կլինեն հետևանքներ, հայտարարել է Իրանի Զինված ուժերի Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

«Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կարժանանա զինված ուժերի վճռական և արագ արձագանքին: Հորմուզի նեղուցն ագրեսոր Ամերիկայի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի Իսլամական Հանրապետության անվիճելի ինքնիշխան տարածքը: Այս կենսականորեն կարևոր ջրային ուղու անվտանգությունն ու կայունության պահպանումն Իսլամական Իրանի հզոր զինված ուժերի համար կարմիր գիծ են», - ասվում է կենտրոնական շտաբի հայտարարության մեջ։

Իրանի զինված ուժերը նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին սխալ հաշվարկներ թույլ չտալ, քանի որ դա կոշտ պատասխանի կարժանանա:

«Մենք զգուշացնում ենք ուժեղ Իրանի թշնամիներին՝ մասնավորապես Միացյալ Նահանգներին, սիոնիստական ​​ռեժիմին և նրանց տարածաշրջանային դաշնակիցներին, խուսափել ցանկացած սխալ հաշվարկից: Նրանք պետք է երկու անգամ մտածեն մեր սիրելի երկրի դեմ ցանկացած սպառնալիքից կամ ագրեսիայից առաջ», - ասվում է հայտարարության մեջ։

«Մենք լիովին պատրաստ ենք պաշտպանելու Իրանի Իսլամական Հանրապետության անկախությունն, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը», - հավելել են Խաթամ ալ-Անբիյա կենտրոնական շտաբում:

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար