Եվրոպա

Բուլղարիայի Արկուտինո լողափը կրկին արժանացել է միջազգային Blue Flag էկոլոգիական հավաստագրին. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի Արկուտինո լողափը կրկին արժանացել է միջազգային Blue Flag էկոլոգիական հավաստագրին. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի Արկուտինո լողափը՝ Սոզոպոլի մոտակայքում, կրկին արժանացել է միջազգային Blue Flag (Կապույտ դրոշ) էկոլոգիական հավաստագրին՝ շարունակելով արդեն շուրջ մեկ տասնամյակ մնալ երկրում Սև ծովի ափի ամենաճանաչված բնապահպանական ուղղություններից մեկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին BTA գործակալությանը հայտնել է լողափի կառավարիչ Իվան Մունինը։

«Մենք պահպանում ենք լողափը մաքուր, խնամված և հնարավորինս բնական, որովհետև հենց դրա համար են այցելուները գալիս այստեղ»,- ասել է Մունինը։

Ափամերձ հատվածի մեծ մասը զերծ է արևապաշտպան հովանոցներից ու հանգստարաններից՝ ստեղծելով ավելի հանգիստ միջավայր։ Այն ամեն ամառ գրավում է բազմաթիվ բուլղարացի ընտանիքների և մշտական այցելուների։

Լողափն առաջարկում է անվճար ավտոկայանատեղի, փրկարար ծառայություն, բժշկական կետ, ջրային սպորտի հնարավորություններ։

Լողափը ձգվում է մոտ 1.5 կմ։

Blue Flag-ը կամավոր բնապահպանական հավաստագրման ծրագիր է, որը իրականացնում է Շրջակա միջազվայրի կրթական հիմնադրամը (FEE)՝ միջազգային կազմակերպություն, որն ունի անդամներ ավելի քան 80 երկրներում։ Ծրագիրը գործում է շուրջ 40 տարի և ամեն տարի գնահատում ու հավաստագրում է լողափեր, նավահանգիստներ և զբոսաշրջային նավեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում