Շողակաթում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր՝ 1 մլրդ 377 մլն 445 հազար 997 դրամ ներդրմամբ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ  գյուղում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 20 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 377 միլիոն 445 հազար 997 դրամ։

Ճամբարակի համայնքապետարանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ իրականացված ծրագրերից 18-ը  սուբվենցիոն են՝ 341 միլիոն 945 հազար 997  դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական՝ 864 միլիոն 500 հազար դրամ արժեքով, և 1-ը՝ համայնքային՝ 171 միլիոն դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Շողակաթում կառուցվել է 4320 մետր արտաքին լուսավորության ցանց, 4369  մետր խմելու ջրագծի ներքին ցանց, 4112 մետր «Խելացի ոռոգման» ջրատար ցանց, 30 հազար լիտր տարողության ոռոգման ջրամբար, 95 կիլովատտ ժամ հզորության արևային ֆոտովոլտային կայան, 2 հակակարկտային կայան, հիմնանորոգվել է հանրապետական ու ներհամայնքային նշանակության 13897 գծամետր ճանապարհ։

Պետական ծրագրի շրջանակներում՝ շուրջ 864 միլիոն 500 հազար դրամ արժեքով, հիմնանորոգվել է Սևան-Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Շողակաթի  վարչական տարածքով անցնող շուրջ 9500 գծամետր երկարության հատվածը։

Համայնքային ծրագրով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ 171 միլիոն դրամ արժեքով, կառուցվել է «Խելացի ոռոգման» համակարգ և 30 հազար լիտր տարողության ոռոգման ջրամբար, որի արդյունքում Շողակաթ և Արտանիշ բնակավայրերում ոռոգելի է դառնում 300 հեկտար հողատարածք։

Հայերեն

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը