Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
1 րոպեի ընթերցում

Կոտ դ’Իվուարում վերջին ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press լրատվական գործակալությունը, այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է կառավարության խոսնակ Ամադու Կուլիբալին։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, և իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել։
Հորդառատ անձրևներից տուժել է նաև հարևան Գանան, որտեղ լայնածավալ ջրհեղեղների հետևանքով, այդ թվում՝ մայրաքաղաք Աքքրաում, առնվազն 12 մարդ է զոհվել։
Կարդացեք հոդվածը` Русский