Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 1-ի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, ինչի հետևանքով զոհել է առնվազն 10 մարդ, վիրավորել՝ ավելի քան 50-ը։ Ռուսական ԱԹՍ-ներն ու հրթիռները խոցել են բնակելի շենքեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը պատասխան էր վերջին շրջանում իր քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ «Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումներին»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ նախազգուշացրել էր, որ գիշերվա ընթացքում հնարավոր է լայնածավալ հարձակում, և հայտնել էր, որ կիսատ է թողնում այցը Դուբլին, որը կապված էր Իռլանդիայի կողմից Եվրամիության խորհրդում վեցամսյա ժամկետով նախագահության ստանձնման մեկնարկի հետ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ում հայտնել է, որ ռուսական գիշերային հարձակումից զոհվել է 10 մարդ։ Նրա խոսքով՝ վնասվել է նաև բազմաբնակարան շենք, որի վեց հարկը մասնակի փլուզվել է ռուսական արկի ուղիղ հարվածից հետո։

Մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ վիրավորվել է 56 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, իսկ քաղաքի շուրջ երեք տասնյակ վայրեր հարձակումների հետևանքով վնասվել են։

Reuters-ի ականատեսի փոխանցմամբ՝ Կիևում լսվել են բազմաթիվ պայթյուններ։ Մայրաքաղաքին հարակից մարզի իշխանությունները ևս հայտնել են զոհերի և վիրավորների մասին։ Մարդիկ պատսպարվել են մետրոյի կայարաններում։ Սա Ռուսաստանի ամենախոշոր հարձակումն էր Ուկրաինայի դեմ հունիսի կեսերից ի վեր։

«Մի հետաձգեք Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրման վերաբերյալ որոշումները։ Սա է մեր գլխավոր խնդրանքը գործընկերներին այն բանից հետո, երբ Կիևը սարսափելի գիշեր ապրեց»,- X սոցիալական հարթակում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ «զանգվածային հարվածը», որի ընթացքում կիրառվել են մեծ հեռահարության և բարձր ճշգրտության օդային, ցամաքային և ծովային տեղակայման սպառազինություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, ուղղված է եղել ռազմական և էներգետիկ օբյեկտների, օդանավակայանների դեմ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրի հակաօդային պաշտպանությունը գիշերվա ընթացքում խոցել է 327 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց