Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին

1 րոպեի ընթերցում

Իռլանդիան հուլիսի 1-ից վեց ամսով՝ մինչև 2027 թ. հունվարի 1-ը, ստանձնել է Եվրոպական միության խորհրդի ռոտացիոն նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Այս առիթով Դուբլինում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ նախագահության ընթացքում երկիրը պարտավորվում է աշխատել «Մեկ Եվրոպա, մեկ շուկա» ճանապարհային քարտեզի իրականացման վրա:

Միխոլ Մարտինը հավելել է, որ Իռլանդիան իր նախագահության ընթացքում կկենտրոնանա Ուկրաինային աջակցության վրա: Նա ընդգծել է նաև Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը, որի կարևոր մաս են պատժամիջոցները:

«Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք մեր նախագահության ընթացքում՝ (պատժամիջոցների) ռեժիմն ուժեղացնելու ուղղությամբ», - ասել է նա:

«Մենք կաշխատենք ամրապնդել Եվրամիության դերը որպես սկզբունքային գլոբալ դերակատար, այդ թվում՝ խթանելով ակտիվ ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության և անվտանգության աջակցության գործում», - հավելել է Իռլանդիայի վարչապետը։

Հայերեն

Երևանը կընդունի բասկետբոլի Մ16 տարեկանների ԵԱ-ն

ՀՖՖ նախագահի թեկնածուները երկուսն են

«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի նպատակներից է առողջ և ազնիվ մրցակցությունը երեխաների շրջանում խթանելը. Փաշինյան

«Հայաստանի AI հնարավորությունը. գաղափարից՝ գործողություն» խորագրով քննարկում

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն