Միացյալ Նահանգներ

Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը

1 րոպեի ընթերցում

Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չի ընդունել բանաձևը, որտեղ ասվում էր, որ Վաշինգտոնի վարչակազմը չպետք է թույլ տա ամերիկյան ուժերի մասնակցությունը Լիբանանի մարտական գործողություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փաստաթղթի օգտին քվեարկել է 189 կոնգրեսական, դեմ՝ 235-ը։ Բանաձևում ընդգծվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է յոթ օրվա ընթացքում «դուրս բերի ԱՄՆ զինված ուժերը Լիբանանում իրականացվող ցանկացած մարտական ​​գործողություններից»։ Փաստաթղթի հեղինակ դեմոկրատ օրենսդիրները խոստովանել են, որ ամերիկյան ուժերն այժմ չեն մասնակցում Լիբանանում մարտական գործողություններին և նրանց նպատակն է թույլ չտալ դա։

Ավելի վաղ Իրանի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի հետ  բանակցություններում պահանջել էին լիակատար հրադադար Լիբանանում և իսրայելական զորքերի դուրսբերում՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը։ Հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի պաշտոնատար անձինք հայտարարել են շրջանակային համաձայնության մասին, որը կողմերը ձեռք են բերել բանակցությունների հինգ փուլից հետո։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում