Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի նախատեսում 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, եթե իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն հայտնի գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով պետքարտուղարի շրջապատի իր աղբյուրներին։

Ըստ գործակալության տվյալների՝ Ռուբիոն իր խորհրդականների և օգնականների հետ զրույցներում բազմիցս նշել է Վենսին զիջելու մտադրության մասին։ Միաժամանակ AP-ն ընդգծում է, որ վերջին ամիսներին Ռուբիոն, զբաղեցնելով պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնները, զգալիորեն ամրապնդել է իր ազդեցությունը վարչակազմում՝ իր համախոհներին նշանակելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի առանցքային պաշտոններում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fortune ամսագրին տված հարցազրույցում խուսափել էր պատասխանել 2028 թվականի հնարավոր իրավահաջորդի վերաբերյալ հարցին։

Ամերիկյան լրատվամիջոցները հաճախ են Ռուբիոյին և Վենսին անվանում են հիմնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող են առաջիկա ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար։

Հայերեն Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը