Իրան

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով

Թեհրանը, Վաշինգտոնը և Բեյրութը մտադիր են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ Լիբանանում հրադադարի ռեժիմին հետևելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի պետական ​​հեռարձակողին տված հարցազրույցում ասել է Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Լիբանանի պետական ​​ինքնիշխանությունն ապահովելու համար կստեղծվի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի համատեղ կոմիտե։ Մեր երկրի դեսպանը մեր ներկայացուցիչը կլինի այս կոմիտեում», - ասել է նա։

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բանակցությունները հուշագրի իրականացման վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում