ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայում և դրա հարակից շրջաններում զգալի ռազմական ներկայություն են հաստատել՝ աջակցելու երկրաշարժից հետո իրականացվող փրկարարական գործողություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լատինական Ամերիկայի հարցերով ԱՄՆ բարձրագույն զինվորական հրամանատար Ֆրանսիս Դոնովանը Reuters-ին հայտնել է, որ Վենեսուելայում տեղակայված է ավելի քան 900 ամերիկացի զինծառայող, ևս շուրջ 800-ը գտնվում են Կարիբյան տարածաշրջանի հենակետերում՝ Պուերտո Ռիկոյում և Կյուրասաոյում։

Դոնովանի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին, աջակցել օդանավակայանի աշխատանքի վերականգնմանը և ներգրավել օդային ու ռազմածովային միջոցներ՝ անցած շաբաթ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու համար։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի տարածքում կիրառել են առնվազն չորս կամ հինգ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք, որոնք Մայամիում գործող տվյալների կենտրոնի հետ միասին օգնում են բարելավել Վենեսուելայի իշխանությունների իրավիճակային իրազեկվածությունը։

Հրամանատարն ընդգծել է, որ ամերիկացի զինվորականները Վենեսուելա են տեղափոխվել բացառապես երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու նպատակով և չեն պատրաստվում երկարաժամկետ տեղակայման։

«Խոսքը մնալու մասին չէ։ Մենք այստեղ ենք՝ մարդասիրական օգնության գործողությունների շրջանակում։ Երբ մեր աշխատանքն ավարտվում է, մենք հեռանում ենք», - հայտարարել է Դոնովանը։

Հունիսի 24-ին Վենեսուելայում գրեթե մեկ րոպե տարբերությամբ տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք ավերել են շենքեր և հազարավոր մարդկանց թողել փլատակների տակ։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 1943 մարդ, իսկ 10 571 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Հայերեն Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը