Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ որոշումը վերաբերում է Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին, որոնք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով։

Միաժամանակ հաստատվել է երկրների նոր ցանկը, որից հանվել են Եմենը և Սուդանը։

«Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية English Español Français Русский

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով