Ռուսաստան

Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Ռուսաստանի տարբեր մարզերի երկնքում գիշերը խոցվել է ուկրաինական 419 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերվանից ի վեր Մոսկվայի ուղղությամբ արձակված 56 ԱԹՍ է խոցվել։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների անկման վայրում։

Ռոստովի նահանգապետը հայտնել է մարզի երկնքում 60 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում ուկրաինական հարվածներից զոհվել է 42 մարդ, վիրավորվել՝ 327 մարդ։

Օրյոլի մարզի ղեկավարն էլ հայտնել է, որ տարածաշրջանի լցակայանները բենզին կվաճառեն ըստ պետհամարանիշների սահմանված գրաֆիկով՝ հերթերից և իրարանցումից խուսափելու համար։ Ավելի վաղ բենզինի և դիզելային վառելիքի սահմանափակումների մասին հայտարարվել էր Ռուսաստանի բազմաթիվ շրջաններում։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ հունիսի 29-ին ռուսական հարվածներից Դնեպրում զոհվել է 6 մարդ, 29 մարդ վիրավորվել է։ Զապորոժիեի մարզում նույն օրը զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 7-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում