Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել են համատեղ հռչակագիր, որը երկկողմ հարաբերությունները բարձրացնում է ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը, այս մասին հայտարարել է երկրի կառավարության աշխատակազմը։
Ըստ աղբյուրի՝ երկու երկրների կառավարության ներկայացուցիչների ընդլայնված կազմով բանակցություններից հետո Վրաստանի և Ղազախստանի համապատասխան գերատեսչությունները ստորագրել են մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հուշագրեր։