ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, դիմելու հրավիրվում են այն մասնագետները, ովքեր ավարտել են աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկը` ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների և ունեն ղեկավար աշխատանքի փորձ։

Ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը կարող եք ուղարկել mta@mta.gov.am էլեկտրոնային հասցեին կամ այլընտրանքային՝ mtai.secretariat@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 25-ը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Կառավարությունը շարունակում է պետական ծառայության ղեկավար պաշտոններում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ ձևավորելով պրոֆեսիոնալ, մրցունակ և արդյունքահեն պետական կառավարման համակարգ։

Հայերեն