Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի կունենան՝ չնայած Իրանի արտգործնախարարությունն ավելի վաղ հերքել էր ԶԼՄ-ներում տարածված լուրերը, որ հունիսի 30-ին բանակցություններ են նախատեսվում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրառում է արել Truth Social հարթակում։
«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը (հունիսի 30-ին), Դոհայում», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Axios-ը և Reuters-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները համաձայնության են եկել վերջին օրերին վերսկսված հարվածների դադարեցման և հունիսի 30-ին Դոհայում տեխնիկական բանակցությունների անցկացման շուրջ՝ Հորմուզի նեղուցի հետ կապված տարաձայնությունների կարգավորման համար։ Սակայն Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է այդ լուրերը։
Թրամփը մեկ այլ գրառում է կատարել Truth Social-ում՝ նշելով, որ WTI տեսակի հում նավթի գինն այժմ 69 ԱՄՆ դոլար է՝ ավելի մատչելի, քանի Իրանի դեմ ռազմական գործողություններից առաջ։
«Սա ավելի ցածր է, քան նախքան Իրանի ապամիջուկայնացման մեկնարկը», - գրել է ԱՄՆ նախագահը։
Նա ևս մեկ գրառման մեջ նշել է, որ բենզինի գինն արագ նվազում է, և մարդկանց կոչ է արել տեղյակ պահել մանրածախ առևտրի կետերում չարաշահումների մասին։