Իրան

Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

1 րոպեի ընթերցում

Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքային ապրանքներ փոխադրող ընդամենը 124 նավ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Kpler ընկերությանը, որն զբաղվում է այս թեմայի վերաբերյալ տվյալների վերլուծությամբ։

Այսպիսով, չորս օրում նեղուցով անցել է մոտավորապես այնքան նավ, որքան այդտեղով ամեն օր անցնում էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։

Kpler-ը հետևել է միայն այն նավերի երթևեկությանը, որոնք փոխադրում են հումքային ապրանքներ, այսինքն՝ լցանավերին, չորաբեռնատար նավերին և հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) ու հեղուկացված նավթային գազ (ՀՆԳ) տեղափոխող նավերին։ Բեռնարկղատար նավերը վիճակագրության մեջ չեն եղել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում