Իրան

Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Մասկատ կատարած այցի ընթացքում մասնակցել է Հորմուզի նեղուցի կառավարման հարցերով զբաղվող իրանա-օմանյան աշխատանքային խմբի առաջին նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Մասկատ կատարած ուղևորության ժամանակ տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շուրջ համատեղ կոմիտեի առաջին նիստը, որին մասնակցել է Օմանի արտգործնախարար Աբդուլազիզ ալ-Հինայը: Մենք քննարկել ենք նեղուցի հետ կապված ընթացիկ հարցերը և կարծիքներ փոխանակել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի շրջանակներում նեղուցի ապագա կառավարման, ինչպես նաև ափամերձ պետությունների սուվերեն իրավունք  ների շուրջ», - գրել է նա:

Հունիսի 23-ին Օմանը և Իրանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Հորմուզի նեղուցում նավագնացության ապագա կառավարման, այդ թվում՝ նավերին մատուցվող ծառայությունների արժեքի քննարկման համար: Թեհրանն ու Մասկատը նաև պայմանավորվել են այս հարցի շուրջ խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանի մյուս ափամերձ երկրների և շահագրգիռ կողմերի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում