Հայաստան

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամրջի շինհրապարակ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից, որին կից նա նշել է, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։ Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ:

Երևանի Կիևյան կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է հունիսի 17-ից։ Ինչպես հայտնել  են Երևանի քաղաքապետարանից, հիմնանորոգմամբ պայմանավորված, կամուրջը երթևեկության համար փակ կլինի մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 29-ը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում