Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Յուստ Ֆլամանդի հետ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին ու ուղիներին առնչվող հարցեր։ 

Նախարարի տեղակալը ներկայացրել է գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Նիդեռլանդներ ռազմավարական գործընկերությանը, Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին և այլ հարցերի:

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe