«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնում կազմակերպվել է ստեղծագործական երեկո՝ «Ժառանգությունը արմատների լույսի ներքո» խորագրով:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ միջոցառման մեկնարկին մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն նշել է, որ նմանօրինակ երեկոները գերազանց առիթ են ևս մեկ անգամ համախմբելու այն մարդկանց, ովքեր միավորված են հայկական մշակույթի, ավանդույթների և ազգային արժեքների շուրջ:

 Նրա խոսքով՝ երաժշտությունը, գեղարվեստական խոսքն ու անկեղծ շփումը խորհրդանշական կամուրջ են հայրենիքի եւ սփյուռքի միջեւ։ Հանդիպման հատուկ հյուրերն էին հայկական ժողովրդական երգարվեստի անվանի ներկայացուցիչներ Մավր Մկրտչյանն ու Վարդան Բադալյանը, դերասան և հաղորդավար Սուրեն Առուստամյանը։

Միջոցառման ընթացքում պարային կատարումներով հանդես է եկել Մոսկվայի «Անի» պարային համույթը՝ Արփինե Հակոբյանի ղեկավարությամբ։

Հայերեն Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը