230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կոտայքի մարզի Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոց, որը նորոգվել է ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում։ Հունվարից 230 աշակերտ դպրոց է հաճախում նոր պայմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Նախարարը շրջել է դպրոցում, ծանոթացել կրթական նոր միջավայրին, գույքային հագեցվածությանը, առաջնային խնդիրներին, դասապրոցեսի կազմակերպման պայմաններին: Առանձնակի ընդգծվել են 2021 թվականից դպրոցին տրամադրված լաբորատոր սարքավորումների և մարզագույքի՝ ըստ նշանակության օգտագործումն ու համապատասխան ուսումնական տարածքների ապահովումը:

Ժաննա Անդրեասյանը զրուցել է մանկավարժների հետ, պատասխանել հանրակրթական բարեփոխումներին վերաբերող նրանց հարցերին՝ անդրադառնալով, մասնավորապես, կամավոր ատեստավորման գործընթացին։

Նշվել է, որ Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցի 12 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը: Ժաննա Անդրեասյանը, հորդորելով անպայման մասնակցել գործընթացին, տեղեկացրել է, որ նախատեսվում է կամավոր ատեստավորման երկրորդ շրջափուլում դրական արդյունք արձանագրած ուսուցիչների դրույքաչափը հասցնել 300 հազար դրամի, իսկ 30, 40 և 50 տոկոս հավելավճարները հաշվարկել արդեն այդ դրույքաչափի նկատմամբ՝ նպաստելով ուսուցիչների վարձատրության համակարգի բարելավմանը։

Ուսուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկները գործընթացի վերաբերյալ։

«Համակարգը հընթացս լավարկվում է․ ցանկացած փոփոխություն անելիս հաշվի ենք առնում, որ գործ ունենք ուսուցիչների հետ, որոնց աշխատանքը բարդ և պատասխանատու է, որովհետև կապված է երեխաների հետ: Այս գործընթացում  մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուր մանկավարժի կարծիքն ու դիտարկումը»,- ասել է նախարարը։

Տեղում քննարկվել են նաև ուսումնական գործընթացի կազմակերպման, ավարտական քննություններին և այլ խնդիրների հետ կապված հարցեր։

Հայերեն

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին