Ալյասկայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ չեն եղել. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Ալյասկայում տեղի ունեցած ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բահրեյնում լրագրողների հետ զրույցում։

«Ալյասկայում առաջարկներ եղել են, բայց Ալյասկայում համաձայնություններ չեն եղել։ Եթե համաձայնություն լիներ, պատերազմն արդեն ավարտված կլիներ», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն առաջվա պես պատրաստ է ցանկացած կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի վերջնական ավարտն ապահովելու համար։

Նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը «պետք է դեր խաղա կողմերին մոտեցնելու» և ճգնաժամին վերջ դնելու գործում։

Այս շաբաթ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է եղել այն բանի շուրջ, թե ինչպես դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և անցնել բանակցությունների։

«Իսկ հիմա նրանք մեզ ասում են. լսեք, առայժմ չի ստացվում, եկեք ևս մեկ անգամ ինչ-որ բան զիջեք։ Մենք այնտեղ ոչինչ չենք զիջել, մենք այնտեղ պարզապես պայմանավորվել ենք այն բանի շուրջ, թե ինչպես դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնամուխ լինել մնացած բոլոր հարցերի լուծմանը բանակցությունների սեղանի շուրջ», - պարզաբանել է Լավրովը։

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի