Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Սյունիք՝ ծանոթանալու հայ-ամերիկյան գործընկերությամբ իրականացվող ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում, որում Դեյվիդ Ալենն անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան,Գորիս և Մեղրի քաղաքներ կատարած այցելությանը։

«Այս այցի ընթացքում արծարծվեցին հայ-ամերիկյան գործընկերության բազմաթիվ ուղղություններն ու ոլորտները՝ սկսած կրթությունից մինչև մշակութային ժառանգության պահպանություն, էներգետիկ համագործակցություն և տնտեսական զարգացում։ Միասին մենք շարունակում ենք կառուցել ավելի բարեկեցիկ ապագա մեր երկու երկրների համար»,-նշել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ շնորհակալություն հայտնելով Սյունիքում ցուցաբերված ջերմ ընդունելության համար։

Նրա խոսքով՝ այցելության շրջանակներում եղել է Կապանում, Գորիսում և Մեղրիում՝ խոսելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս հատվածում ընդլայնվող համագործակցության մասին։ Մինչ գործնական հանդիպումներին անցնելը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Տաթևի վանական համալիր, Կապանի «Ամերիկյան կենտրոն», որը դարձել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված «Հիմնադիրների թանգարան» ցուցադրության հերթական կանգառը։

«Այստեղ առիթ ունեցանք նաև զրուցելու տեղի երիտասարդների հետ։ Մեղրիի թիվ 2 դպրոցում հանդիպեցի անգլերենի ուսուցման ACCESS ծրագրի մասնակից աշակերտներին, հասկացա, թե անգլերենի իմացությունն ինչպես է օգնում նրանց ձեռք բերել վստահություն ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ապագայի համար։ Ես նաև սահմանային հատվածում եղա, հանդիպեցի Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ սահմանապահ ուժերի ներկայացուցիչների հետ՝ ավելին իմանալու նրանց աշխատանքի ու մեր համագործակցության ընթացքի մասին»,-հայտնել է Դեյվիդ Ալենը։

 Գորիսում նա այցելել է «Քոնթուր Գլոբալ» ամերիկյան ընկերության գրասենյակ, որտեղ քննարկվել են էներգետիկ հարցերն ու հնարավոր համագործակցությունը։

Գորիսում հանդիպումներ են եղել նաև «Խաղաղության կորպուս»-ի կամավորների, նրանց հյուրընկալող ընտանիքների, ՖԼԷՔՍ ծրագրի շրջանավարտների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք Սյունիքի տարբեր համայնքներում նախաձեռնություններ են կյանքի կոչում։

«Բնականաբար, Սյունիքում լինելով, չէի կարող չայցելել Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ աշխատանքներ են կատարվել «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Այստեղ ես տեսա ԱՄՆ կառավարության աջակցությամբ պահպանված միջնադարյան եկեղեցին, գեղեցիկ որմնանկարները։ Իմ Սյունիք այցելությունն ամբողջական չէր լինի եթե չտեսնեի Քարահունջը, որը հաճախ անվանում են հայկական Սթոունհենջ»,-եզրափակել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Հայերեն English Русский Türkçe

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին