ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Միացյալ Թագավորությունում մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդունելության մասին ՇՄ նախարարը մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ, որին կից հրապարակել է նաև լուսանկարներ։ 

«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնակցեցի Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հնարավորություն ունեցա հանդիպելու Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։

Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը։

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ գործընկերության շարունակական զարգացումը՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը։ 

Հայերեն العربية English Français

ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներգնա զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Գավառի կրթամշակութային հաստատությունների սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթներից

Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին

Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել

Արդարադատության նախարարությունն արձագանքել է նոր Սահմանադրության կարգավորումների վերաբերյալ Դատավորների միության հայտարարությանը

Հայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 հազար կարմրախայտի մանրաձուկ՝ բնական պաշարների վերականգնման նպատակով

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը

Իրանը ցանկանում է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում