Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին։ Հաղորդվում է, որ սրանք վերջնական տվյալները չեն։

Հայտնի է նաև 971 տուժածի մասին։ Ավելի վաղ հաղորդվել էր 32 զոհի և 700 տուժածի մասին։ Սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, քանի որ երկրում բազմաթիվ շենքեր են փլուզվել, և ամբողջ գիշեր տևած որոնողափրկարարական գործողությունները չեն ավարտվել։

40 վայրկյան ընդմիջումով տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով առաջին հզոր ցնցումներին հաջորդել է առնվազն 30 հետցնցում, հայտնել է Ռոդրիգեսը:

Պետության ղեկավարը, ՄԱԿ-ի հետ համակարգված, զբաղվում է օտարերկրյա փրկարարների՝ Վենեսուելա մեկնման հարցերով, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ քննարկում է 200 միլիոն դոլար նախնական ծավալով տնտեսության վերականգնման հիմնադրամի ստեղծումը։ Ռոդրիգեսը նաև կոչ է արել մասնավոր հատվածին օգնել փլատակներում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար ծանր տեխնիկա գնելու հարցում։

Եվրոպա

Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո

Հայերեն English

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի

Այգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է. ԿԳՄՍ-ն պարզաբանում է տարածել