Հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը Հայաստանում է. նա հանդես կգա մենահամերգով

2 րոպեի ընթերցում

Հույն երգիչ Նիկոս Վերտիսը երրորդ անգամ Հայաստանի երկրպագուներին երաժշտական տոն կնվիրի՝ Երևանում հանդես գալով մենահամերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վերտիսի համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վերտիսը կկատարի ինչպես սիրված, այնպես էլ նոր երգեր։

Երգիչը Երևան է ժամանել հունիսի 25-ին։ Օդանավակայանում նրան դիմավորել են լրատվամիջոցների ներկայացուցիչները։

«Ցավոք, այս անգամ ստիպված եմ համերգից անմիջապես հետո մեկնել, քանի որ առջևում այլ համերգներ են սպասվում, սակայն սովորաբար Հայաստան եմ գալիս մի քանի օրով, որպեսզի հնարավորություն ունենամ վայելել այս գեղեցիկ քաղաքը՝ Երևանը»,-նշում  է նա։

Վերտիսը կարծում է, որ հայերն ու հույները նման են, նման են նաև հայկական և հունական երաժշտությունը, ուստի միշտ հարազատ միջավայրում է իրեն զգում Հայաստանում։

«Ամեն անգամ, երբ կատարում եմ իմ ամենահայտնի An eisai ena asteri, Thelo na me noises և այլ երգերն ու լսում եմ, թե ինչպես է հանդիսատեսն արձագանքում, երջանկանում եմ»,-ասում է արտիստը։

Նախորդ տարի «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վերտիսը նշել էր՝ երբ տարիներ առաջ բեմ է բարձրացել, հուզվել է, բայց հիմա միայն դրական, ուժեղ էներգիա է ստանում, ադրենալինը բարձրանում է։ «Ինձ դուր է գալիս այն փաստը, որ կարողանում են բարձրացնել մարդկանց տրամադրությունը, երջանկացնել նրանց, իմ երաժշտության միջոցով հնարավորություն եմ տալիս ճամփորդել երևակայական աշխարհում։ Յուրաքանչյուր հանդիսատես իմ երգերում իր կյանքից որևէ դրվագ է գտնում։ Դա ինձ համար կարևոր է»,-ընդգծել էր նա։

Հայերեն Türkçe

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Կբարձրացվի Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետությունը

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է