ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ վարչակազմը դիտարկում է, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ, որոնց մատակարարումը կասեցվել էր Անկարայի կողմից 2019 թվականին ռուսական C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վենսն այս մասին հայտնել է Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև ինքը։ Հանդիպման տեսանյութը տարածել է Fox News-ը։

«Փիթը (խմբ․՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը) և ամբողջ թիմը հենց հիմա ուսումնասիրում են սա, քանի որ կան որոշակի բաներ, որոնք մենք պետք է հավաստենք, որ իրականացվել են՝ ամերիկյան օրենսդրությանը համապատասխանելու համար։ Նախագահը խնդրել է մեզ դա անել», - ասել է Վենսը։

«Սա, ըստ էության, Կոնգրեսի հարց է։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան համապատասխանում է ամերիկյան օրենսդրությանը, որպեսզի կարողանա ստանալ F-35-երը», - պարզաբանել է Վենսը։

Դոնալդ Թրամփն իր հերթին նշել է, որ հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է որոշում կայացնել Թուրքիային ամերիկյան ռազմական մատակարարումների, հնարավոր է՝ այդ թվում՝ F-35 կործանիչների վերաբերյալ։

«Ես կարծում եմ՝ այո։ Նա (խմբ.՝ Թուրքիան) ՆԱՏՕ-ի անդամ է։ Ոմանք նրան այդպիսին չեն համարում, բայց նա իրականում ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Ես, հավանաբար, կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի», - ասել է Թրամփը։

Թուրքիա

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնելու՝ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով

Հայերեն English Русский Türkçe

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը