Վահագն Խաչատուրյանն ու Մեսրոպ Մեսրոպյանը քննարկել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը կարևորել է հանձնաժողովի դերը երկրի տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման գործում՝ ընդգծելով, որ ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների պայմաններում էներգետիկ ոլորտի կայուն, կանխատեսելի և արդյունավետ գործունեությունն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի զարգացման, էներգետիկ անկախության ամրապնդման և ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում կարևոր է հանձնաժողովի հետևողական ու համակարգված աշխատանքը։

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Հայաստանի նախագահին ներկայացրել հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, ոլորտում իրականացվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։Նա անդրադարձել է էներգետիկ համակարգում առկա ընդհանուր իրավիճակին, ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների ազդեցությանը էներգետիկ շուկաների վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության և հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացման հետ կապված խնդիրները։

Մտքեր են փոխանակվել նաև արագ փոփոխվող աշխարհում էներգետիկ ոլորտի զարգացման միտումների, էներգետիկ անվտանգության ամրապնդման և ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ուղղությունների շուրջ։

Հայերեն English Español Français

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը