Մերձավոր Արևելք

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է Մերձավոր Արևելքի հակամարտության գոտու օդային տարածքում չվերթեր չկատարելու՝ ավիաընկերությունների համար հանձնարարականների գործողությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Հակամարտության գոտիների վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը», - ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Բարձր վտանգի ռեժիմը տարածվում է Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրա։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի կարճաժամկետ խախտումները մնում են հնարավոր, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի և հարակից օդային տարածքի շրջանում», - նշում է գերատեսչությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում